21.10.2017 09:00

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: 

Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունք: Ղուկասյանը երկու վարժություններում էլ անգերազանցելի էր: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:

Քիչ հետո պայքարի մեջ կմտնի 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը: