21.10.2017 11:30

Ռոնալդուն Պերեսին խնդրել է ձեռք բերել ՄՅՈւ-ի հարձակվող Ռեշֆորդին

Ռոնալդուն Պերեսին խնդրել է ձեռք բերել ՄՅՈւ-ի հարձակվող Ռեշֆորդին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ տպավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղով, գրում է «Mirror»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել 19-ամյա ֆուտբոլիստի վրա և ձեռք բերել նրան:

Ռոնալդուն կարծում է, որ Ռեշֆորդը կարող էր շատ օգտակար լինել «սերուցքայիններին»` գոլեր խփելու իր կարողությամբ:

Նշենք` Անգլիայի առաջնության 8 տուրի արդյունքներով Ռեշֆորդը 6 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը մանկունիացիների հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: