21.10.2017 16:12

ԼՂՀ ՊԲ. Երկու զինվոր է մահացել

ԼՂՀ ՊԲ. Երկու զինվոր է մահացել

ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

Նշվում է, որ մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: