21.10.2017 20:15

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1. «Կարմիր սատանաների» առաջին պարտությունը (տեսանյութ)

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1. «Կարմիր սատանաների» առաջին պարտությունը (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց առաջնության նորեկ «Հանդերսֆիլդին» և առաջին պարտությունը կրեց․ «Ջոն Սմիթ - Գելֆարմ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

Հաշիվը բացվեց 28-րդ րոպեին․ Խուան Մատան դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, ինչից հետո դաշտի տերերն արագ գրոհ կազմակերպեցին, և Աարոն Մույը գրավեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ 5 րոպե անց Լորան Դեպուատրը կրկնապատկեց «Հանդերսֆիլդի» առավելությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյուի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: 78-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռաշֆորդը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում և խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո։ 

Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 20 միավորով երկրորդ տեղում և արդեն 5 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթր Սիթիին»։ «Հանդերսֆիլդն» ունի 12 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1
Գոլերը՝ Մույ 28՛, Դեպուատր 33՛ - Ռաշֆորդ 78՛