22.10.2017 09:00

Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը՝ «Հադերսֆիլդ»-ի դեմ խաղում

Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը՝ «Հադերսֆիլդ»-ի դեմ խաղում

Հայտնի WhoScored.com կայքը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը՝ «Հադերսֆիլդ»-ի դեմ ԱՊԼ-ի 9-րդ տուրի խաղում (1:2):

Հայ ֆուտբոլիստը մասնակցեց միայն 2-րդ խաղակեսին: Դարպասին հարվածներ նրա կողմից չեղան։ 36 փոխանցումից թիմակիցներին հասել է 83.3%-ը: Մխիթարյանը 1 անգամ խլել է գնդակը մրցակցից, կանոններն ընդհանրապես չի խախտել, 1 անգամ էլ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Հայ ֆուտբոլիստի դեմ կանոնները խախտել են 1 դրվագում:

Մխիթարյանը ստացել է 6.18 գնահատականը։ «Կարմիր սատանաներ»-ի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է հյուրերի միակ գոլի հեղինակ Մարկուս Ռեշֆորդը (7,32):