22.10.2017 09:15

Լա Լիգա․ «Բարսելոնա» - «Մալագա»՝ 2։0․ կատալոնացիները հերթական 3 միավորը վաստակեցին (տեսանյութ)

Լա Լիգա․ «Բարսելոնա» - «Մալագա»՝ 2։0․ կատալոնացիները հերթական 3 միավորը վաստակեցին (տեսանյութ)

Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակում առաջատար «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց հետնապահ «Մալագա»-ին և առանց խնդիրների հաղթանակ տարավ։

Խաղի մեկնարկից ընդամենը 2 րոպե անց Դեուլոֆեուն հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին։ Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ ընդմիջումից 11 րոպե անց Ինիեստան կրկնապատկեց «կապտանռնագույններ»-ի առավելությունը՝ միաժամանակ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Արդյունքում «Բարսելոնա»-ն վաստակեց հերթական 3 միավորը և 25 միավորով միանձնյա գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մալագա»-ն իր հերթին ընդամենը 1 միավորով վերջինն է։
«Բարսելոնա» - «Մալագա»՝ 2։0
1։0՝ Դեուլոֆեու (2'), 2:0` Ինիեստա (56')