22.10.2017 09:45

Ծանրամարտ․ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն

Ծանրամարտ․ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն

Ալբանիայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանի հավաքականը քիչ առաջ հերթական ոսկե մեդալը նվաճեց: Գերծանր քաշային կարգում Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը չեմպիոն հռչակվեց։

Երիտասարդ ծանրորդը երկամարտում ցույց տվեց 420 կգ արդյունք և 19 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Անտոնի Սավչուկին: Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում՝ 220: