22.10.2017 10:00

Ծանրամարտ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն և նոր ռեկորդ գրանցեց

Ծանրամարտ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն և նոր ռեկորդ գրանցեց

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան 105 կգ-ից բարձր քաշային երիտասարդները:

Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):

Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ (186 կգ) անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, այնուհետև 2-րդ և 3-րդ մոտեցումներով սանձեց նաև 192 ու 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):