22.10.2017 10:15

Մոուրինյո. Ասելու ոչինչ չկա, երբ ավելի լավ թիմը հաղթում է

Մոուրինյո. Ասելու ոչինչ չկա, երբ ավելի լավ թիմը հաղթում է

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդ»-ից կրած արտագնա պարտությունը (1:2):

«Արժանի էինք այս պարտությանը։ Այն թիմը, որը ցանկանում է հաղթել, գրոհում է ու անընդհատ ակտիվություն է ցուցաբերում։ Ասելու ոչինչ չկա, երբ ավելի լավ թիմը հաղթում է։ 

Հիասթափված եմ այս արդյունքից, բայց իրականությունն այն էր, որ մրցակիցն այսօր ավելի ուժեղ էր։ Վատ թիմն արժանի է վատ արդյունքի»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում SkySports-ը։

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո «Ման Յունայթեդ»-ն արդեն 5 միավոր զիջում է առաջատար «Ման Սիթի»-ին։