22.10.2017 11:00

Լոնդոնում կողոպտիչները հարձակվել են Հարտի վրա

Լոնդոնում կողոպտիչները հարձակվել են Հարտի վրա

«Վեսթ Հեմի» դարպասապահ Ջո Հարտը հարձակման է ենթարկվել կողոպտիչների կողմից, հաղորդում է The Sun-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի մոտակայքում գտնվող՝ «Վեսթ Հեմի» մարզաբազայում: Երեք անծանոթ 2 մոպեդով շրջափակել են 30-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենան այն պահին, երբ նա պատրաստվել է լքել բազան: Կողոպտիչները խլել են Հարտի հեռախոսը, ժամացույցն ու դրամապանակը: Ականատեսների խոսքերով՝ խաղացողը չի տուժել, բայց ցնցված է տեղի ունեցածով:

Նշվում է, որ ընդամենը 2 ամիս առաջ Հարտից գողացել էին 100 հազար ֆունտ արժողությամբ ավտոմեքենան: