22.10.2017 11:36

Լևոն Պաչաջյանը՝ Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի առաջնության լավագույն կիսապաշտպանի ու լավագույն խաղացողի թեկնածու

Լևոն Պաչաջյանը՝ Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի առաջնության լավագույն կիսապաշտպանի ու լավագույն խաղացողի թեկնածու

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը ներկայումս հանդես է գալիս Շվեդիայի 2-րդ դիվիզիոնի «Լինշոփինգ» թիմում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հայտնվել է առաջնության լավագույն կիսապաշտպանի ու լավագույն խաղացողի թեկնածուների թվում:

Նշվում է, որ արդյունքները կամփոփվեն նոյեմբեր ամսին:

Տեղեկացնենք, որ «Լինշոփինգը» մյուս մրցաշրջանում հանդես կգա Շվեդիայի առաջին լիգայում: