06.09.2012 10:47

Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոն

Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոն

Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում: Ինչպես iLur.am-ին հայտնեցին ՀՀ Մշակույթի նախարարությունից, մրցույթ-փառատոնի ընթացքում հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը, ներկայացվելու են գերմանական եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար եվրո:

Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ եւ դասախոսություններ, մանկական աշխատանքների ցուցահանդեսներ, հատուկ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր, նկարիչների, քանդակագործների եւ լուսանկարիչների ցուցահանդեսներ:

Մրցույթ-փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնի աջակիցներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Märkisch-Oberland շրջանի ղեկավարությունը եւ Պրետցել քաղաքի վարչակազմը: