22.10.2017 22:26

«Տոտենհեմը» խոշոր ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» խոշոր ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հյուրընկալեց «Լիվերպուլին»։ Մաուրիսիո Պոչետինոյի սաները տպավորիչ խաղ ցուցադրեցին և 4։1 հաշվով հաղթանակ տոնեցին։

Հանդիպման մեկնարկում լոնդոնցիները երկու արագ գոլ խփեցին․ 4-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը, 12-րդ րոպեին՝ Սոն Հին Մինը։ Խաղակեսի միջնամասում Մոհամեդ Սալահը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջում «կարմիրների» պաշտպանության անհամակարգված խաղի արդյունքում Դելե Ալին վերականգնեց երկու գնդակի առավելությունը։ Երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի թիմին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, իսկ «Տոտենհեմը» ևս մեկ գոլ խփեց․ 56-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Քեյնը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 20 միավոր և հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Լիվերպուլը» մնաց 13 միավորով՝ 9-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 4։1
Գոլերը՝ Քեյն 2՛, 56՛, Մին 12՛, Ալի 45+3՛ - Սալահ 24՛