23.10.2017 09:00

Կլոպ. «Տոտենհեմ»-ն ավելի մեծ ցանկություն ուներ հաղթելու, քան մենք

Կլոպ. «Տոտենհեմ»-ն ավելի մեծ ցանկություն ուներ հաղթելու, քան մենք

 

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-ից կրած պարտությունը:

«Ամբողջ խաղի ընթացքում սխալներ էինք թույլ տալիս: «Տոտենհեմ»-ը լավ խաղաց, սակայն մենք շատ հեշտացրեցինք նրանց խնդիրը: Սալահի գոլից հետո նույնպես շանսեր ունեցանք, բայց այդ մասին պետք չէ խոսել:

 «Տոտենհեմ»-ն ավելի մեծ ցանկություն ուներ հաղթելու, քան մենք: Եկել էինք արդյունքի համար, սակայն չստացվեց»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: