23.10.2017 09:15

Էշլի Քոուլ. Մոուրինյոն նախանձում է Անտոնիո Կոնտեին

Էշլի Քոուլ. Մոուրինյոն նախանձում է Անտոնիո Կոնտեին

«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախանձում է Կապույտների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։

«Կարծում եմ, որ ինչ-որ մեկը պատմել է Կոնտեին, որ Ժոզե Մոուրինյոն յուրաքանչյուր հարցազրույցում ակնարկում է Կոնտեին, չնայած նրան, որ բացեիբաց դրա մասին չի խոսում, և դրանով կարողացել է խոցել մեր մարզչին։ Կարծում եմ, որ ակումբում պետք է գտնվեն մարդիկ, ովքեր կբացատրեն Անտոնիոյին, որ կարիք չկա ուշադրություն դարձնել Ժոզեի ասածներին, նա դրանով է ապրում, իսկ հաշվի առնելով, թե ինչ դիրքում են «Չելսին» և Կոնտեն – հարկ է ապացուցել խաղով։

Ինչու՞ Ժոզե Մոուրինյոն չի մոռանում «Չելսիի» մասին։ Նա պարզապես նախանձում է Անտոնիո Կոնտեին, չէ՞ որ իտալացուն հաջողվեց իր կողմը գրավել երկրպագուներին։ Ե՞րբ եք վերջին անգամ լսել, որ «Չելսիի» երկրպագուները երգեն Մոուրինյոյի պատվին»։