23.10.2017 09:30

Պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել «Միլան»-ը

Պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել «Միլան»-ը

«Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Վիչենցո Մոնտելային: Այս մասին հաղորդում է Footbal Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը ցանկանում է թիմի ղեկը հանձնել պորտուգալացի մասնագետ Պաուլ Սոուզին: Նշենք, որ վերջին 2 տարիներին 48-ամյա մարզիչը գլխավորել է «Ֆիորենտինա»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիներ»-ը վաստակած 13 միավորով մրցա-արային աղյուսակում գտնվում են 11-րդ հորիզոնականում: