23.10.2017 09:45

Անչելոտին, հնարավոր է, կրկին գլխավորի «Չելսի»-ն

Անչելոտին, հնարավոր է, կրկին գլխավորի «Չելսի»-ն

Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, հնարավոր է, կրկին գլխավորի «Չելսի»-ն: Այս մասին հաղորդում է Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հեռացնել զբաղեցրած պաշտոնից: 

Նշվում է, որ ամենահավանական թեկնածուն, ով կարող է գլխավորել անգլիական ակումբը դա Անչելոտին է:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Անչելոտին հեռացվել էր «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ նրան փոխարինել է Յուպ Հայնկեը: