23.10.2017 10:15

«Վոլֆսբուրգի» մարզիչ. Խաղացողներից պահանջում ենք, որ մարզումներից անմիջապես հետո մաքրեն ատամները

 «Վոլֆսբուրգի» մարզիչ. Խաղացողներից պահանջում ենք, որ մարզումներից անմիջապես հետո մաքրեն ատամները

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Մարտին Շմիդտը պատմել է անսովոր կանոնի մասին, որը գոյություն ունի ֆուտբոլիստների լավ խաղային տոնուսը պահելու համար։

«Մարզումից հետո բերանի խոռոչում ավելանում է թթվայնությունը, և դրա հետևանքով վտանգի են ենթարկվում լնդերը։ Ատամների մաքրումն օգնում է ավելի լավ վերականգնել եռանդը և իջեցնել թթվայնությունը։ Մենք խաղացողներից պահանջում ենք ֆիզիկական պարապմունքներից հետո մաքրել ատամները նույնիկ այն դեպքում, երբ նրանք պատրաստվում են տուն գնալ»,- Շմիդտին է մեջբերում Marca-ն։