23.10.2017 10:30

Գերմանիայի հարկային ծառայությունը 19,2 մլն եվրո է պահանջում Գերմանական ֆուտբոլային միությունից

Գերմանիայի հարկային ծառայությունը 19,2 մլն եվրո է պահանջում Գերմանական ֆուտբոլային միությունից

Գերմանիայի հարկային ծառայությունը 19,2 մլն եվրո է պահանջում Գերմանական ֆուտբոլային միությունից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հարկային ծառայության վարկածով 2005-ին ՖԻՖԱ կատարած DFB-ի 6,7 մլն եվրո արժողությամբ վճարումներից մեկը պատշաճ կերպով չի հայտարարագրվել, որի արդյունքում հիմա կազմակերպության պարտքը որպես տույժ կազմում է 19,2 մլն եվրո։ DFB-ում հաղորդել են, որ պատրաստվում են բողոքարկել հարկային ծառայության պահանջը։

Վերջին 2 տարում այդ վճարման վերաբերյալ մի քանի հետաքննություն է անցկացվել, քանի որ՝ ինչպես հաղորդվել է նախկինում, այն կարող էր տեղի ունենալ ԱԱ-2006-ը Գերմանիայում անցկացնելու համար ձայները գնելու առիթով։