23.10.2017 10:45

Սարի․ Սպալետին կարող էր դառնալ պաշտպանության նախարար

Սարի․ Սպալետին կարող էր դառնալ պաշտպանության նախարար

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպումից (0:0) հետո անդրադարձել է միլանյան թիմի մարզիչ Լուչանո Սպալետիի նախախաղյա հայտարարությանը։ Սպալետին նշել էր, որ եթե 17 տարի առաջ Սարին չորոշեր հեռանալ բանկային աշխատանքից և դառնալ մարզիչ, այժմ կարող էր լինել Իտալիայի ֆինանսների նախարարը։

-Եթե հաշվի առնենք այն, ինչ ես այսօր տեսա՝ Սպալետին էլ կարող էր դառնալ պաշտպանության նախարար։

Անկեղծ ասած, ես տեսնում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ավելի մեծ մոտիվացիայով խաղում են Իտալիայի առաջնությունում, քան Չեմպիոնների լիգայում։ Այսօր նրանք 95 րոպե բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում դա տևեց ընդամենը 55 րոպե,- Սարիի խոսքը փոխանցում է «Mediaset Premium»-ը։