23.10.2017 11:00

90min.in. Մխիթարյանն էներգիա հաղորդեց կիսապաշտպանությանը, սակայն դա բավական չէր

90min.in. Մխիթարյանն էներգիա հաղորդեց կիսապաշտպանությանը, սակայն դա բավական չէր

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Հադերսֆիլդին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով Խուան Մատային:

«Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին և էներգիա հաղորդեց կիսապաշտպանությանը, սակայն դա բավարար չէր պարտությունից խուսափելու համար»,- գրում է 90min.in-ը:

Կայքը Մխիթարյանին տվել է 6 գնահատականը: Մանչեսթերցիների կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է գոլի հեղինակ դարձած Մարկուս Ռեշֆորդը՝ 8: