23.10.2017 12:20

ԶԼՄ. Կատալոնիայի ալիքները կարող են հեղեղել ամբողջ Եվրոպան

ԶԼՄ. Կատալոնիայի ալիքները կարող են հեղեղել ամբողջ Եվրոպան

Guardian-ը վերլուծել է Իսպանիայում կենտրոնական իշխանությունների և Կատալոնիայի կառավարության դիմակայությունը՝ այն համարելով երկու անհատների դիմակայություն, որը ծայրաստիճան վտանգավոր է ամբողջ Եվրոպայի համար:

Թերթը հիշեցնում է, որ հակամարտող կողմերը իրար մեղադրում են ամբողջատիրության և պետական հեղաշրջում իրականացնելու մեջ: Եթե Իսպանիայի վարչապետը բացահայտ ասում է, որ իրադարձություններն այդպիսի շրջադարձ չէին ունենա, եթե Կատալոնիայի ղեկին այլ մարդ լիներ, ապա կատալոնացիների ղեկավարը Մադրիդի գործողությունները համեմատում է գեներալ Ֆրանկոյի գործողությունների հետ:

Թերթը նշում է, որ Ռախոյն ու Պուչդեմոնը հակոտնյա են: Իսպանիայի վարչապետը, ըստ լրատվամիջոցի, ցուցադրում է կոշտ որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն և ինչ-որ կերպ հիշեցնում է Ֆրանսիայի Լյուդովիկոս XV-ին՝ ակնոցով ու մորուքով և նրա հայտնի ասույթով՝ «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

Պուչդեմոնն ավելի երիտասարդ է, պակաս փորձառու, և թերթի կարծիքով՝ հազիվ թե իսկապես հեղափոխական է: Նա հրաշալի գիտի, որ իսպանացիների մեծ մասն իր գաղափարներին հահամիտ չէ։ Նա նախկին լրագրող է, որ գիտի լավ վերնագրի կարևորությունը, ու գիտի, թե ինչպես ուշադրություն հրավիրի լավ պատմության հանդեպ: Անգլերեն արտասանված իր շաբաթօրյա ելույթում Պուչդեմոնը դիմել է եվրոպական լսարանին՝ Եվրոպայի քաղաքացիներին՝ պարզաբանելով, որ անկախության համար պայքարն ամենևին էլ լոկալ անջատողականություն չէ, այլ ընդհանուր դեմոկրատական արժեքների, այդ թվում՝ Եվրոպական խարտիայում նկարագրված ինքնորոշման պաշտպանության բացառիկ օրինակ:

Սակայն այդպիսի փաստարկներով Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի սիրտը չես շարժի, նշում է Guardian-ը, էլ չասած՝ Եվրահանձնաժողովի, որը շարունակում է ձև անել, թե այդ ճգնաժամի լուծումն իր իրավասության տակ չէ:

Փոխանցում է BBC-ն: