23.10.2017 13:45

Դուբայում բրիտանացուն բանտ են ուղարկել՝ տղամարդու ազդրին դիպչելու համար

Դուբայում բրիտանացուն բանտ են ուղարկել՝ տղամարդու ազդրին դիպչելու համար

Դուբայում դատարանը երեքամսյա ազատազրկման է դատապարտել շոտլանդացի Ջեյմի Հարոնին՝ նրան մեղավոր ճանաչելով անպարկշտ պահվածքի համար:

Հարոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ բարում ձեռքը դրել է մի տղամարդու ազդրին, ինչը, ինչպես ինքն է հավաստիացնում, արել է պատահաբար՝ պարզապես փորձել է հավասարակշռությունը պահպանել ու չթափել ձեռքին բռնած խմիչքը:

Արաբ գործարարը, որն սկզբում Հարոնի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, հետագայում ետ է վերցրել բողոքը, սակայն տեղի դատախազությունը դա բավարար հիմք չի համարել գործը փակելու համար:

Փոխանցում է BBC-ն: