23.10.2017 14:51

Անհայտ անձը դանակով հարվածել է «Эхо Москвы»-ի հաղորդավարին

Անհայտ անձը դանակով հարվածել է «Эхо Москвы»-ի հաղորդավարին

Անհայտ տղամարդը երկուշաբթի ներխուժել է «Эхо Москвы» տադիոկայանի խմբագրություն և դանակով հարված հասցրել հաղորդավար Տատյանա Ֆելգենգաուերի կոկրդին: Հարձակվողը ձերբակալվել է, լրագրողուհու կյանքին  վտանգ չի սպառնում, ասվում է ռադիոկայանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է պահապանների կողմից և հանձնվել ոստիկանությանը: Բժիշկների խոսքով՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրան հոսպիտալացրել են ու կաթետեր դրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Փոխանցում է ria.ru-ն: