23.10.2017 15:08

Փլուզում հանքում. Հորատողը մահացել է

Փլուզում հանքում. Հորատողը մահացել է

ԱԻՆ-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման եւ ամրացման աշխատանքներ: