23.10.2017 16:17

«Տիտանիկի» նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

«Տիտանիկի» նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Հայտնաբերված վերջին նամակներից մեկը, որ գրվել է «Տիտանիկ» նավի վրա, աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 126 հազար ֆունտով (մոտավորապես՝ 166 հազար դոլար):

Նամակի հեղինակը՝ լեգենդար նավի ուղևորը, ամերիկացի գործարար Օսկար Հոլվերսոնն է, նամակը նա գրել է իր մորը: Նա «Տիտանիկով» ճանապարհորդել է կնոջ՝ Մերիի հետ:

Հավաքորդները ջանում էին ձեռք բերել այդ նամակը, որ գրվել է 1912 թ. ապրիլի 13-ին՝ սառցաբեկորին նավի բախվելու նախօրեին: Որքան հայտնի է՝ դա միակ նամակն է, որ գրված է «Տիտանիկի» զինանշանով թղթի վրա, որը սուզվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի տակ, բայց փրկվել է:

«Շքեղ հյուրանոցի նմանվող» նավի նկարագրությունից բացի՝ Օսկար Հոլվերսոնը մորը նաև պատմել է, որ նավում տեսել է այն ժամանակների «ամենահարուստ մարդուն»՝ Ջոն Ջեյքոբ Աստորին և նրա կնոջը:

Նամակի մեկնարկային գինը 60-80 հազար ֆունտ է եղել:

Փոխանցում է BBC-ն: