23.10.2017 16:52

Ուկրաինայի ՆԳ ղեկավարը հերքել է Պոռոշենկոյի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

Ուկրաինայի ՆԳ ղեկավարը հերքել է Պոռոշենկոյի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ավակովի և Պոռոշենկոյի միջև խնդիրներ են ծագել, երբ ՆԳՆ ղեկավարը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ է տվել հատել լեհ-ուկրաինական սահմանը: Իբր՝ հակասությունները խորացել են այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները Գերագույն ռադայի մոտ վրաններ են տեղադրել:

Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի անդամ, ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, մինչդեռ, հայտարարել է, որ Պոռոշենկոյի և Ավակովի միջև կոնֆլիկտն առկա է 2014 թվականից և հիմնված է անվտանգության ապահովման և հետաքննության անցկացման հարցերում տարբեր մոտեցումներ ունենալու վրա:

Նախկինում Ավակովը նախագահի մոտ տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ լեզվակռվի մեջ էր մտել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնը: Այդ վեճի ժամանակ Ավակովը Սաակաշվիլիի վրա ջրով բաժակ էր շպրտել, բայց չէր կպել:

Փոխանցում է ria.ru-ն: