23.10.2017 17:09

Եվրախորհրդարանը պաշտպանել է Կատալոնիայի դեմ Մադրիդի միջոցառումները

Եվրախորհրդարանը պաշտպանել է Կատալոնիայի դեմ Մադրիդի միջոցառումները

Եվրախորհրդարանը պաշտպանում է Իսպանիայի կառավարության սահմանադրական միջոցառումները կատալոնական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, երկուշաբթի հայտարարել է Եվրամիության գործադիր կոլեգիայի ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտակարգ նստաշրջանում որոշել է կատալոնական ճգնաժամը լուծելու նպատակով կիրառել Սահմանադրության 155 հոդվածը: Կառավարությունն առաջարկում է պաշտոնանկ անել կատալոնական կառավարությունը (ժեներալիտետ) և վեց ամսվա ընթացքում շրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել: Ենթադրվում է, որ այդ ընթացքում Կատալոնիայի կառավարության պարտականությունները կստանձնեն կենտրանական իշխանության ներկայացուցիչները:

 Այս միջոցառումները պետք է հաստատի Իսպանիայի սենատը, որի նիստն ապասվում է հոկտեմբերի 27-ին:

Փոխանցում է ria.ru-ն: