25.10.2017 02:27

Հնդկական օվկիանոսի հատակին հնագույն նավարկային սարք է հայտնաբերվել

Հնդկական օվկիանոսի հատակին հնագույն նավարկային սարք է հայտնաբերվել
PHILIP KOCH

1503 թվականին Հնդկական օվկիանոսում խորտակված նավի ներսում հայտնաբերված գտածոն, պարզվել է, աշխարհում ամենահին հայտնի ուղենշող սարք է՝ աստրոլյաբիա:  15-16-րդ դարերի ծովայինները բրոնզե սկավառակն օգտագործել են՝ հորիզոնի վրա արեւի բարձրությունը չափելու նպատակով:

Աստրոլյաբիան հայտնաբերվել է Վասկո դա Գամայի նավատորմի կազմում նավարկած «Էսմերալդայի» վրա, որի հետքերը հայտնաբերվել են Օմանի ափերի մոտ: Նավը խորտակվել է 1503 թականին՝ փոթորկի ժամանակ:

Պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման պատմության մեջ առաջինն է հասել  Եվրոպայից Հնդկաստան՝ ծովային ճանապարհով: