25.10.2017 02:36

Բրիտանացի բժիշկներն առաջարկում են հակաբիոտիկների փոխարեն հաճախ հանգստանալ

Բրիտանացի բժիշկներն առաջարկում են հակաբիոտիկների փոխարեն հաճախ հանգստանալ

Հիվանդներին ավելի հաճախ պետք է հանգիստ նշանակել՝ հակաբիոտիկների փոխարեն, կարծում են Անգլիայի համաճարակային ծառայության մասնագետները:

BBC-ի փոխանցմամբ, բժիշկները նշում են, որ դեպքերի 20 տոկոսում հակաբիոտիկներ կարելի է չնշանակել, որովհետեւ հիվանդություններն անցնում են բնական ճանապարհով՝ առանց կողմնակի միջամտության:

Մյուս կողմից, դեղորայքի չարաշահումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների ազդեցության թուլացմանը մանրէների վրա, ինչը հետագայում, ավելի լուրջ հիվանդությունների ժամանակ, կբարդացնի արդյունավետ բուժումը:  

Հիվանդները պետք է իրենց ներդրումն ունենան համաճարակի կանխման հարցում, կարծում են մասնագետները: Եվ թեթեւ հիվանդությունների դեպքում նրանք չպետք է ակնկալեն, որ բժիշկը արագ արդյունքի հասնելու համար պարտադիր հակաբիոտիկ պետք է նշանակի: