27.10.2017 16:01

ԶԼՄ. Թուրքիայում դատարանը 25 հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել

ԶԼՄ. Թուրքիայում դատարանը 25 հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել

Անկարայի դատարանը ուրբաթ օրը հանրապետության առափնյա պաշտպանության 25 աշխատակիցների ցմահ ազատազրկման է դատապարտել անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացնում է Anadolu-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ամբաստանյալների թվում է եղել նաև  առափնյա պաշտպանության ծառայության նախկին ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ գործով անցել է 28 մարդ, երեքն արդարացվել են:

Փոխանցում է tass.ru-ն: