30.10.2017 12:48

Գրոհայինները Սոմալիում զավթել են հյուրանոցը, կան զոհեր

Գրոհայինները Սոմալիում զավթել են հյուրանոցը, կան զոհեր

Առնվազն 20 մարդ է զոհվել Մոգադիշոյում հարձակման արդյունքում՝ ճիշտ երկու շաբաթ անց նախորդ գրոհից հետո, որը 358 մարդու կյանք էր խլել:

Այս անգամ գրոհայինները երկու պայթյուն են իրականացրել ու զավթել են այն հյուրանոցը, որտեղ կառավարության անդամները կիրակի պետք է համաժողով անցկացնեին անվտանգության հարցերով:

Հյուրանոցի պաշարումը շարունակվել է մինչև կիրակի առավոտ: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ շենքն ազատելուց հետո:

Առաջին պայթյունը որոտացել է շաբաթ օրը, երբ պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան մխրճվել է մայրաքաղաքի կենտրոնում՝ նախագահական նստավայրից 600 մետր հեռավորությամն վրա գտնվող հյուրանոցի մեջ: Դրանից հետո զինված գրոհայինները ներխուժել են շենք, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

Մի քանի րոպե անց խորհրդարանի նախկին շենքի հարևանությամբ պայթել է երկրորդ ավտոմեքենան: Երկու պայթյունների հետևանքով զոհվել է 17 մարդ, հիմնականում՝ ոստիկաններ: Հաղորդվել է նաև, որ մի քանի մարդ էլ գնդակահարվել է գրոհայինների գրաված հյուրանոցում, այդ թվում՝ կանայք, երեխաներ և Սոմալիի խորհրդարանի նախկին մի անդամ:

Ուղիղ երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Մոգադիշոյում պայթյունի հետևանքով զոհվել էր 358 մարդ: Դա Սոմալիի պատմության ընթացքում ամենամահաբեր գրոհն էր:

Փոխանցում է BBC-ն: