03.11.2017 15:43

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Է.Գրիգորյանի վիրահատությունն անելու համար բարեխոսել է Վազգեն Մանուկյանը. Tert.am

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Է.Գրիգորյանի վիրահատությունն անելու համար բարեխոսել է Վազգեն Մանուկյանը. Tert.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը, ով մշտապես եղել է բժիշկների հսկողության ներքո, իսկ 2013 թվականին ենթարկվել է սրտի թանկարժեք (փականի տեղադրման ) վիրահատության:

Tert.am-ի հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրել է, որ դատապարտյալը նման թանկարժեք վիրահատության է ենթարկվել «այլ արտաբյուջետային միջոցներով»:

Կայքը նշում է, որ ժամանակին լուրեր էին շրջում, որ Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը անելու համար բարեխոսել է ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Վերջինս Tert.am-ի հետ զրույցում  այս առնչությամբ նշել է. «Մեզ դիմել էր, մենք բարեխոսել ենք, որ այդ վիրահատությունն արվի: Կարեւոր չէ անգամ իմ վերաբերմունքը բանտարկյալի նկատմամբ, բայց բնական է, որ այդ մարդը պետք է այդ բուժումը ստանար: Ես շատ ցավում եմ, որ մահացել է, որովհետեւ մարդ է, ըստ որում` մարդ է, որն ամենաքիչն էր խառնված այդ գործին»: