06.11.2017 11:34

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հայ հեծանվորդ  Էդգար Ստեփանյանը, հաջողությամբ հանդես գալով հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում, դարձել է առաջնության սկրեչ մրցաձևի արծաթե մեդալակիր:

Գավաթի խաղարկությունն անցկացվել է Վարշավայում: Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում: