06.11.2017 11:52

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում եւ Կապանում

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում եւ Կապանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Շիրակի մարզի` Գյումրի քաղաքի Անի թաղամասի և Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Նոր Ախուրյան համայնքների ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: