06.11.2017 15:29

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի նկատմամբ

Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է  նոյեմբերի 7-ից ԿԺԴՀ-ից 35 անձանց հաշվեհամարները սառեցնելու ծրագրերի մասին՝ միջուկային աշխատանքների համար: Այդ մասին նա հայտարարել է Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք որոշում ենք կայացրել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ՝ միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով… Երեքշաբթի մենք փաստաթուղթ կընդունենք 35 մասնավոր անձանց և կազմակերպությունների հաշվեհամարները սառեցնելու վերաբերյալ»,- ասել է վարչապետ Սինձո  Աբեն:

Փոխանցել է ria.ru-ն: