06.11.2017 19:46

33-ամյա տղամարդը Դիլիջանում ապօրինի անտառ հատողների խումբ էր ստեղծել

33-ամյա տղամարդը Դիլիջանում ապօրինի անտառ հատողների խումբ էր ստեղծել

 

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։

«Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում 2014-2017 թթ. իրականացված ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ դրանք կրել են կազմակերպված բնույթ։

2014թ. կայուն հանցավոր խմբի  ստեղծմանը և ղեկավարմանը ներգրավվել է Դիլիջան քաղաքի 33-ամյա բնակիչը՝ բարձրագույն կրթությամբ։ Նա ծառահատումներ իրականացնելու համար որոշակի գումարի դիմաց հավաքագրել է մի շարք անձանց, տրամադրել հատուկ տեխնիկա և տրանսպորտային միջոց: Նա հանցավոր խմբի անդամների հետ իրականացրել է ծառահատումներ։ Հատված ծառերը անտառային տեղանքներից դուրս են բերվել և տեղափոխվել գլխավոր մեղադրյալին պատկանող մեքենայի օգտագործմամբ, ապա՝ դրանցից պատրաստվել վառելափայտ և շինանյութ, որն էլ հետագայում իրացվել է:

33-ամյա տղամարդը, որի անունը ՔԿ-ն չի նշում, կալանավորվել է։