07.11.2017 15:12

ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն վերահաշվարկի 22 դիմում է ստացել

ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն վերահաշվարկի 22 դիմում է ստացել

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների  քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում թվով 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 եւ թիվ 37) տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել թվով 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի  22 դիմումներ: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: Նշվում է, որ Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում:

Բոլոր դիմումները սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվեն  տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: