Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսախցիկներ է դնում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի՝ Կարսի հատվածում տեղադրված տեսանկարահանման-վերահսկման համակարգ է փորձարկում,
Razm.info-ն՝ հղում անելով թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը:Ծրագիրը միայն Կարսի հատվածում ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 2 մլն 880 հազար թուրքական լիրա (շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար):
Ըստ հաղորդագրության՝ տեսախցիկների մոտնաժումն արդեն ավարտվել է: Ներկայում ընթանում են համակարգի փորձարկման աշխատանքները: