08.11.2017 15:55

ՀԱՀ-ում եկեղեցի է բացվել, որտեղ մկրտում են գարեջրով և «սուրբ վիսկիով»

ՀԱՀ-ում եկեղեցի է բացվել, որտեղ մկրտում են գարեջրով և «սուրբ վիսկիով»

Յոհանեսբուգի արվարձանում  Գաբոլա եկեղեցի է բացվել, որի հետևորդները ալկոհոլ են օգտագործում ծիսական նպատակներով, գրել է The Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ ալկոհոլի օգտագործումը բավական լայնորեն տարածված է ՀԱՀ-ի բնակիչների շրջանում:

Գաբոլա եկեղեցու հիմնադիր (Gabola-ն թարգմանվում է «խում, խմել»), եպիսկոպոս Ցիեցի Մակիտին խրախուսում է ալկոհոլի օգտագործումն իր ժամերգությունների ընթացքում: Ժամերգություններն անցկացվում են ամեն կիրակի տեղի փաբերում, դրանք սկսվում են առավոտյան ժամը 11-ին և շարունակվում են մինչև ուշ գիշեր: «Դա մի տարածք է այն մարդկանց համար, ովքեր, ի սեր Աստծո, հավաքվում են մի վայրում և չեն ամաչում, որ իրենք խմող են»,- հայտարարում է Մակիտին:

Նրա եկեղեցին արդեն 500 հետևորդ ունի, թեպետ հիմնվել է ընդամենը երկու ամիս առաջ: Երկու հարյուր հոգի արդեն մկրտվել է իր սիրած ալկոհոլային խմիչքով: «Եթե դուք գարեջուր եք սիրում, ապա կմկրտվեք գարեջրով: Նույնը վերաբերում է նրանց, ովքեր սիդր կամ այլ ալկոհոլային խմիչք են գերադասում»,- պարզաբանում է Մակիտի եպիսկոպոսն իր թեմի անդամներին:

Առայժմ Գաբոլա եկեղեցու հետևորդները միայն տղամարդիկ են: Եպիսկոպոսը դա բացատրում է նրանով, որ ինքն անհարմար է զգում, երբ տեսնում է, թե հարբած տղամարդիկ ինչպես են իրենց պահում կանանց հանդեպ: Սակայն իր նպատակն է լուսավորել իր հոտին, որովհետև երբ նրանք «լավ պատրաստված լինեն», կանայք նույնպես կարող են դառնալ Գաբոլա եկեղեցու հետևորդներ:

Փոխանցում է ria.ru-ն: