08.11.2017 16:11

Թրամփը ԿԺԴՀ-ն անվանել է դժոխք

Թրամփը ԿԺԴՀ-ն անվանել է դժոխք

Հյուսիսային Կորեան դժոխք է, որին ոչ մի մարդ արժանի չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում՝ Թրամփն անձնապես դիմել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին:

«Այն զենքը, որով դու զինվում ես, քեզ ավելի ապահով չեն դարձնում, դրանք քո վարչակազմը մեծ սպառնալիքի առաջ են կանգնեցնում: Այդ մռայլ ճանապարհին քո կատարած յուրաքանչյուր քայլ մեծացնում է այն ռիսկերը, որոնց դու բախվում ես: Հյուսիսային Կորեան այն դրախտը չէ, ինչ պատկերացնում էր քո պապը: Դա դժոխք է, որին արժանի չէ ոչ մի մարդ»,- հայտարարել է նա:

«Չնայած քո գործած բոլոր հանցագործություններին՝ ԱՄՆ –ն առաջարկում է ճանապարհ դեպի լավագույն ապագա: Այն սկսվում է քո ռեժիմի ագրեսիայի դադարեցմամբ, բալիստիկ հրթիռների մշակման ավարտով և միջուկային լիակատար, ապացուցելի և վերջնական զինաթափմամբ»,- ընդգծել է ամերիկյան նախագահը:

Փոխանցում է Interfax-ը: