09.11.2017 09:15

Ռոնալդուն դեմ է Քեյնի տեղափոխությանը «Ռեալ»

Ռոնալդուն դեմ է Քեյնի տեղափոխությանը «Ռեալ»

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում, որպեսզի «սերուցքայիններ»-ը ձեռք բերեն «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Ռոնալդուն ցանկանում է խաղալ Բենզեմայի հետ, քանի որ ֆրանսիացին չի կարող «Ռեալ»-ում ավելի մեծ նշանակություն ունենալ, քան նա:

Հիշեցնենք, որ Պերեսը ցանկանում է ձեռք բերել Քեյնի տրանսֆերը: «Տոտենհեմ»-ն իր ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 200 միլիոն եվրոյի դիմաց: