09.11.2017 10:02

ԱԱ-2026. ՖԻՖԱ-ն ներկայացրել է իր պահանջները

ԱԱ-2026. ՖԻՖԱ-ն ներկայացրել է իր պահանջները

ՖԻՖԱ-ն հրապարակել է պահանջների ցուցակն այն երկրներին, որոնք հավակնում են ընդունել 2026-ի աշխարհի առաջնությունը: Մունդիալի անցկացման հայտերի ընդունումը կավարտվի 2018-ի մարտի 16-ին։ Այս պահին կառույցը միայն մեկ պաշտոնական հայտ է ստացել՝ Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիաներից, որոնք ցանկանում են մրցաշարը համատեղ անցկացնել։

2018-ի հունիսի 13-ին ՖԻՖԱ-ի կոնգրեսը քվեարկության արդյունքում կորոշի ԱԱ-2026 -ի ընդունող երկրին։ Եթե որոշում չընդունվի, ապա կառույցը կհայտարարի հայտերի ընդունման նոր ժամկետ սահմանելու մասին։ Այդ դեպքում ԱԱ-2026-ի ընդունող երկրի անունը պարզ կդառնա 2020-ի մայիսից ոչ շուտ:

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան kփոխարինի հավաքականների սովորական ընկերական հանդիպումներին  

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգան պետք է փոխարինի հավաքականների սովորական ընկերական հանդիպումներին։ Ներկա պահին ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սկսել են Լիգայի զարգացման «կառուցողական քննարկումները»։ Ենթադրվում է, որ այդ մրցաշարը բացի Եվրոպայից կարող է ընդգրկել նաև մյուս մայրցամաքները։

Ազգերի լիգայում հանդես կգան ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ երկրների հավաքականները։ Մրցաշարը Եվրո-2020-ի 4 ուղեգիր կտա, ինչպես նաև դրա արդյունքներից կախված կլինի բաշխումը Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ։