09.11.2017 10:15

CIES. «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենաթանկարժեք կազմն ունեցող ակումբն է

CIES. «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենաթանկարժեք կազմն ունեցող ակումբն է

CIES Football Observatory-ի կողմից հրապարակված նոր զեկույցում «Մանչեսթեր Սիթին» ճանաչվել է ամենաթանկ կազմ ունեցող ակումբն աշխարհում:

Զարմանալի է, բայց «Տոտենհեմի» կազմն ավելի թանկ արժե, քան «Բարսելոնայինը» կամ «Ռեալինը»:

Պրեմիեր Լիգայի առաջատարը չորս ակումբից մեկն է, որի թիմի կազմի արժեքը գերազանցում է մեկ միլիարդ եվրոն

«Սիթիի» կազմում խաղում է չորս ֆուտբոլիստ, որոնց արժեքը գերազանցում է 100 մլն. եվրոն, իսկ կազմի ընդհանուր արժեքը կազմում է 1.2 մլրդ. եվրո (1 մլրդ. ֆունտ):

«Սիթիի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Քևին դե Բրյույնեն է: Բելգիացու արժեքն այս պահին կազմում է 145 մլն. եվրո (128 մլն. ֆունտ):

Մյուս երեքն են Լերոյ Սանեն (104 մլն. ֆունտ), Ռահիմ Սթերլինգը (104 մլն. ֆունտ) և Գաբրիել Ժեզուսը (93 մլն. ֆունտ):

CIES-ի զեկույցի համաձայն՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 1.17 մլրդ. եվրո (1.04 մլրդ. ֆունտ):

Թիվն այդքան տպավորիչ է, քանի որ թիմի կազմում խաղում է Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Հարի Քեյնը, որի արժեքն է 185.6 մլն. եվրո (164 մլն. ֆունտ).

Քեյնին հետապնդում է 21-ամյա Դելե Ալին, որը գնահատվում է 181.7 մլն.եվրո (160.74 մլն. ֆունտ):

Կարելի է նշել նաև Քրիստիան Էրիկսենին (92 մլն. ֆունտ) և Հյոն Մին Սոնին (59.71 մլն. ֆունտ):

Երրորդ տեղում է «Բարսելոնան», որի կազմը գնահատվում է 1.13 մլրդ. եվրո (1 մլրդ. ֆունտ): Կատալոնացիների ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Լուիս Սուարեսն է՝ 134 մլն. եվրո (118.54 մլն. ֆունտ): Լիոնել Մեսիի արժեքն է 117.3 մլն. եվրո (103.7 մլն. ֆունտ):

«Բարսելոնան» առաջ է անցել «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Ռեալից»: Իսկ ՊՍԺ-ն, որն ամռանը տպավորիչ գումար էր վճարել Նեյմարի համար, միայն յոթերորդն է:

«Չելսիի» կազմի արժեքն է 1.04 մլրդ. եվրո (902 մլն. ֆունտ), իսկ «Յուանյթեդը» զբաղեցնում է առաջին տեղն այն թիմերի մեջ, որոնց արժեքը մեկ միլիարդի չի հասնում:

«Մանչեսթերի» կազմի արժեքն է 919 մլն. եվրո (812.9 մլն. ֆունտ): Պետք է նշել, որ Ռոմելու Լուկակուն ավելի թանկ է, քան Լուիս Սուարեսը (146 մլն. ֆունտ), «Չելսիի» ամենթանկարժեք ֆուտբոլիստ Էդեն Ազարը և Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռոնալդուի արժեքն է 84 մլն. ֆունտ, իսկ «Ռեալի» կազմի ընդհանուր արժեքը կազմում է 903 մլն. եվրո (798 մլն. ֆունտ): Գարեթ Բեյլը գնահատվում է 54.8 մլն. եվրո (48 մլն. ֆունտ):

Նեյմարը աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլիտն է 218 մլն. եվրոյով (192 մլն. ֆունտ): Բրազիլացու արժեքը կազմում է թիմի կազմի մեկ քառորդը, իսկ ՊՍԺ-ի ընդհանուր արժեքն է 864 մլն. եվրո (764 մլն. ֆունտ):

Պրեմիեր Լիգայի մյուս ներկայացուցիչներից կարելի է նշել «Արսենալին»՝ 12-րդ տեղ 666 մլն. եվրո (589 մլն. ֆունտ), 19-րդ տեղում է «Լեսթերը», իսկ 21-րդում՝ «Էվերտոնը»: