09.11.2017 11:21

Նեյմարի հեղինակությունը մեծանում է

Նեյմարի հեղինակությունը մեծանում է

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ու գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի լարված հարաբերություններում նոր տեղաշարժ է եղել:

«L’Equipe»-ը պնդում է, որ բասկ մասնագետը բրազիլացու դժգոհություններից  հետո, որոշել է կրճատել խաղերի տեսավերլուծությունների ժամերը: Այժմ այն զգալիորեն քիչ է 46-ամյա մարզչի սովորական պահանջներից:

Աղբյուրը հավելում է, որ դա միևնույն է չի փոխել 25-ամյա ֆուտբոլիստի վերաբերմունքը Էմերիի նկատմամբ: Նեյմարը բասկին բարձր մակարդակի մարզիչ չի համարում: Նա հաճախ դժգոհություններ է հայտնում Էմերիին ու չի ենթարկվում նրա տակտիկական հրահանգներին:

Նշվում է, որ ֆրանսիական թիմի ֆուտբոլիստներից շատերն աջակցում են բրազիլացուն: