09.11.2017 01:48

Սիրիական բանակը գրավել է ԻԼԻՊ-ի վերջին գլխավոր հանգրվանը

Սիրիական բանակը գրավել է ԻԼԻՊ-ի վերջին գլխավոր հանգրվանը

Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողության տակ է առել երկրի տարածքում ԻԼԻՊ ահաբեկչական կազմավորման վերջին հենակետը: ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ, Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը տեղեկացրել է, որ խոսքը Դեր էզ Զոր նահանգում Աբու Քամալ քաղաքի մասին է: Նրա խոսքով, կառավարական զորքերն սկսել են «սանրել» քաղաքը՝ ահաբեկիչների թողած ականներ եւ թակարդներ գտնելու հույսով:

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Դիլոնը նշել է, որ իրաքյան Մոսուլի եւ սիրիական Ռաքքայի ազատագրումից հետո Աբու Քամալը մնացել է «իսլամական պետության» վերջին հիմնական հանգրվանը: