09.11.2017 13:27

Տասը հազարին՝ մեկը. Ադրբեջանում փաստաբանները մենաշնորհ են դարձել

Տասը հազարին՝ մեկը. Ադրբեջանում փաստաբանները մենաշնորհ են դարձել

2018 թ. հունվարի 1-ից Ադրբեջանում, իր գրեթե 10 մլն բնակչությամբ, քաղաքացիների շահերը դատարանում կարող են ներկայացնել միայն Փաստաբանների միասնական կոլեգիայի անդամները, որոնք ընդամենը 905 հոգի են: Օրինակ, 96 հազար բնակչություն ունեցող Ղազախի շրջանում աշխատում են Կոլեգիայի ընդամենը երկու անդամներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է մի շարք փոփոխություններ, որոնք Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդգրկել է քաղաքացիական դատավարական օրենսգրքի, վարչական դատավարական օրենսգրքի և «Փաստաբանների և փաստաբանական գործունեության մասին» օրենքի մեջ:

Քրեական գործերում արդեն վաղուց Ադրբեջանում պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Կոլեգիայի անդամները, սակայն այժմ դրանց ավելացել են նաև քաղաքացիական գործերը:

Այսպիսով, այս երկրում լիովին վերացվում է ներկայացուցչության ինստիտուտը: Իրավաբանական պաշտպանությունից, ըստ էության, զրկվում են ամենակարիքավորները:

Փոխանցում է BBC-ն: