09.11.2017 14:11

Վենեսուելայում ատելություն չկա

Վենեսուելայում ատելություն չկա

Վենեսուելայում Ազգային սահմանադիր ժողովի պատգամավորները միաձայն ընդունել են օրենք «ատելության և թշնամության արգելքի» մասին, որի համաձայն՝ նրանք, ովքեր ատելություն են հրահրում կամ երկպառակություն սերմանում, կարող են ազատազրկվել 20 տարի ժամանակով: Օրինագիծն առաջարկել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն այդ առթիվ նշել է, որ հերթական նախագահական ընտրությունները կայանալու են եկող տարի:

«Օրենքի ընդունումն ազդանշան է երկրի բոլոր քաղաքացիներին, սոցիալական մեդիայի օգտատերերին, որ սկսում են գործել նոր կանոններ, որոնք արգելում են ատելություն հրահրել: Սոցցանցերի համապատասխան սեգմենտի համակարգողները պետք է հեռացնեն այն հաղորդագրություններն ու մեկնաբանությունները, որոնք թշնամանքի ռազմաշունչ կոչեր են անում և անհանդուրժողականություն են քարոզում: Նրանց դրա համար ժամանակ է տրամադրվում՝ վեց ժամ հրապարակման պահից: Եթե նրանք չենթարկվեն, ապա դրան ձեռնամուխ կլինի արդարադատությունը, որը կորոշի պատիժը և պատժամիջոցները»,- ասել է Վենեսուելայի սահմանադիր ժողովի ղեկավար Դելսի Ռոդրիգեսը:

Իր հերթին՝ ինչպես հաղորդում են Բրյուսելից, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների Կոմիտեն արդեն համաձայնեցրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների փաթեթը՝ ի պատասխան ընդդիմության դեմ Կարակասի գործողությունների: Սպասվում է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առաջարկված պատժամիջոցները կհաստատեն եկող շաբաթվա սկզբին:

Փոխանցում է euronews-ը: