09.11.2017 14:12

Հունաստանում արձակուրդ է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչին

Հունաստանում արձակուրդ է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչին

«17 նոյեմբերի» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Դիմիտրիս Կուֆոնտինասը, որը 15 տարի առաջ դատապարտվել է 11 ժամկետ ցմահ ազատազրկման, արձակուրդ է ստացել և հինգշաբթի առավոտյան երկու օրով դուրս է գալու կալանավայրից, հաղորդել է Աթենքի AMHA լրատվական գործակալությունը:

«17 նոյեմբերի հեղափոխական կազմակերպությունը» Հունաստանում գործել է 1975-2002 թթ.: Նրա  հաշվեհամարում են պայթյուններ, կողոպուտներ, ամերիկացի, բրիտանացի և թուրք դիվանագետների ու զինվորականների, հույն քաղաքական գործիչների ու գործարարների 23 սպանություններ: Կազմակերպության գործով դատապարտվել է 14 մարդ: ԱՄՆ-ում «17 նոյեմբերի» կազմակերպությունն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում դեռևս 1997 թ. և մինչ օրս էլ այնտեղ է մնում՝ չնայած Հունաստանի կառավարության հավաստիացումներին, թե լուծարվել է:

«Ահաբեկչի արձակուրդը» կտրուկ քննադատության է ենթարկել ընդդիմությունը՝ հիշեցնելով, որ 2014 թ. հունվարին Ծննդյան տոների արձակուրդից չի վերադարձել «17 նոյեմբերի» գործով մեկ այլ կալանավոր՝ Խրիստոդուլոս Քսիրոսը, որը դատապարտված էր 6 ցմահ ազատազրկման և 25 տարվա տաժանակրության՝ 33 ահաբեկչական գործողությունների և վեց սպանությունների մասնակցության համար:

Փոխանցում է ria.ru-ն: