09.11.2017 14:37

Ղրղըզստանը հրաժարվել է Ղազախստանի ֆինանսական օգնությունից

Ղրղըզստանը հրաժարվել է Ղազախստանի ֆինանսական օգնությունից

Ղրղըզստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել Ղազախստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության պայմանագրի չեղարկման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն:

Հոկտեմբերին հաղորդվել է, որ Ղրղըզստանի խորհրդարանն օրինագիծ է ստացել Ղազախստանից 100 մլն դոլարի օգնության վերաբերյալ պայմանագիրը չեղարկելու մասին:

Ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պատմել էր, թե Ղազախստանի իշխանությունները Ղրղըզստանում նախագահի սեփական թեկնածուին են ուզում պարտադրել:

Փոխանցում է gazeta.ru-ն: